Ղեկավարվելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին>>N 115-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Արթիկի համայնքապետարան ներկայացված զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող երեխաների վարձավճարները՝ (համաձայն հավելվածի)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդող օրվանից։ |