Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հասմիկ Մկրտչի Սարգսյանի 2025 թվականի հուլիսի 09-ի N 3764 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Հասմիկ Մկրտչի Սարգսյանին (ծնված 1939 թվականի հունիսի 15-ին) 2004 թվականի նոյեմբերի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1432970/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0002-0001 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 36-րդ փողոց, 28 հողամաս հասցեն: