Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղի բնակիչ լիազորված անձ՝ Մանվել Վոլոդյայի Սարգսյանի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 5892 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0003-0011 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,10542հա մակերես, որը օգտագործում են Նորիկ Վոլոդյայի Սարգսյանը (ծնված 1958թվականի հուլիսի 26-ին) և Զինա Կարապետի Սարգսյանը (ծնված 1967թվականի մարտի 27-ին): 0,10542հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /(հիմք՝ 1991 թվականի փետրվարի 12-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ), Նորիկ Վոլոդյայի Սարգսյանի և Զինա Կարապետի Սարգսյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Նոր Կյանք 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նորիկ Վոլոդյայի Սարգսյանի և Զինա Կարապետի Սարգսյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,10542հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,10542հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Վոլոդյայի Սարգսյանի և Զինա Կարապետի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: