Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1009-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2023 թվականի N 1009-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՏԱԿ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 8/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՍԱՐԻԿ ՄՈՍԿՈՎԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԳԱՐԻԿ ՍԱՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԲԱԽՉՈ ՄԱՔՍՅՈՒՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ,  12-րդ, 13-րդ կետի  ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2011 թվականի դեկտեմբերի 01անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը /N 2778097/ և Սարիկ Մոսկովի Սարգսյանի2023 թվականի մայիսի 02-ի  N 2894 դիմումը                 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ գյուղի 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 8 հասցեում գտնվող 0,15800հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Սարատակ 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 8/1հասցեն:

 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Սարատակ 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 8/1 հասցեում գտնվող Սարիկ Մոսկովի Սարգսյանին (ծնված 1955թվականին),  Գարիկ Սարիկի Սարգսյանին (ծնված  1983թվականի հունիսի 27-ին), Բախչո Մաքսյուտի Հակոբյանին (ծնված 1955թվականի հունվարի 12-ին)և Արփինե Սարիկի Սարգսյանին (ծնված1982թվականի փետրվարի 02-ին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,15800հա մակերեսով, 08-105-0045-0009 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 56,82քմ մակերեսով անասնագոմը, 47,67քմ մակերեսով ավտոտնակը և 2,52քմ մակերեսով սանհանգույցը ճանաչել օրինական:

    3.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

   4.Սահմանել, որ սեփականատերը

     1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին  պետք է վճարի 47706(քառասունյոթ հազար յոթ հարյուր վեց) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը:

  2)իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ  կապված   վճարներն  ու  տուրքերը:

   5.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարիկ Մոսկովի Սարգսյանին,  Գարիկ Սարիկի Սարգսյանին, Բախչո Մաքսյուտի Հակոբյանին և Արփինե Սարիկի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner