Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՐՈՒՆԶԵ ԺՈՐԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 18-րդ կետի դ) ենթակետով, հիմք ընդունելով 2023 թվականի հոկտեմբերի 30-ի հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 2023ZUNWZM և Ֆրունզե Ժորայի Խաչատրյանի կողմից լիազորված Արմեն Լյովայի Հովհաննիսյանի 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 7474 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 12-րդ փողոց 6 բնակելի տուն հասցեում գտնվող, Ֆրունզե Ժորայի Խաչատրյանին(ծնված՝ 1965 թվականի հոկտեմբերի 10-ին) պատկանող, 2024 թվականի ապրիլի 3-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N03042024-08-0035 վկայականով փաստագրված, 08-115-0031-0071 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 144,11քմ արտաքին մակերեսով կիսանկուղը, 121,99քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 17,81քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 241912 (երկու հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆրունզե Ժորայի Խաչատրյանի կողմից լիազորված Արմեն Լյովայի Հովհաննիսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝92dee3b3-61da-4fae-af16-b97acf9d4909



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner