Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արսեն Վարդանի Սարիբեկյանի 2022 թվականի մարտի 10-ի թիվ 1057 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ գյուղում Վարդան Հարութի Սարոյանին(ծնված 1914 թվականին), Բուրաստան Սմբատի Սարիբեկյանին(ծնված 1924 թվականին), Արսեն Վարդանի Սարիբեկյանին(ծնված 1963 թվականի հունվարի 20-ին), Գայանե Ազիզի Սարիբեկյանին(ծնված 1964 թվականի հունիսի 4-ին), Աիդա Արսենի Սարիբեկյանին(ծնված 1989 թվականի մայիսի 15-ին), Արթուր Արսենի Սարիբեկյանին(ծնված 1991 թվականի հունիսի 5-ին) և Բուրաստան Արսենի Պետրոսյանին(ծնված 1987 թվականի սեպտեմբերի 30-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 8-ի N 2 որոշմամբ հատկացված, 0,26024հա մակերեսով, 08-030-0032- կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Գեղանիստ 1-ին փողոց 23 բնակելի տուն հասցեն: