Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսին 1-ի N 186-Ն հրամանի 9-րդ մասի 5-րդ կետի պահանջներով, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի և հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2025 թվականի փետրվարի 27-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-27022025-08-0050 որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Ս․Շահումյան փողոց 13/3 հասցեում գտնվող, 08-002-0254-0011 կադաստրային ծածկագրով, 0,61161 հա մակերեսով հողատարածքը ճանաչել, որպես համայնքային սեփականություն: 2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա : 3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |