Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ստեփան Հրանտի Հակոբյանի 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 2558 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղում Ստեփան Հրանտի Հակոբյանին(ծնված 1963 թվականի մարտի 22-ին), Սաթենիկ Մկրտիչի Հակոբյանին(ծնված 1968 թվականի փետրվարի 19-ին) և Էլմիռա Ստեփանի Հովհաննիսյանին (ծնված 1990 թվականի մարտի 16-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 19-ի N 2 որոշմամբ հատկացված, 08-048-0019-0027 կադաստրային ծածկագրով, 0,17828հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Լուսակերտ 2-րդ փողոց 12 բնակելի տուն հասցեն: