Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 94-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 174-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2022 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող, թվով 7 /յոթ/ մարդատար մեքենաները աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին:
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/ |