Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու կարգը հաստատելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի հանգստի և սպորտի ծառայություններ բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին։
/զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյան/