Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 1․2 ենթակետի, 75-րդ հոդվածի 1-ին կետի 2․1 ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 186-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №17102024-08-0056 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Լեռնակերտ 2-րդ փողոց 1-ին նրբանցք 2/1 եկեղեցի հասցեում գտնվող, 0,149593հա մակերեսով հողամասը և ամրակայված շենք-շինությունները նվիրատվություն կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)։ 2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հետ կնքել նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ վերջինիս միջոցներով։ 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ գույքի պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։ 4․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: