Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՌՈՄ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ԿՈՐՅՈՒՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՍՏՂԻԿ ԱՂԱՍՈՒ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ, ԱՐՄԵՆԱԿ ՍԱՄՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄԱՆՎԵԼ ՍԱՄՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ՍԱՄՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Հոռոմ գյուղի բնակիչ Մանվել Սամվելի Մկրտչյանի 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 3163 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հոռոմ 2-րդ փողոց 8 հասցեում գտնվող 08-067-0003-0019 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,29996հա, որը Սամվել Կորյունի Մկրտչյանին, Աստղիկ Աղասու Կիրակոսյանին, Արմենակ Սամվելի Մկրտչյանին, Մանվել Սամվելի Մկրտչյանին և Երանուհի Սամվելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Սամվել Կորյունի Մկրտչյանի, Աստղիկ Աղասու Կիրակոսյանի, Արմենակ Սամվելի Մկրտչյանի, Մանվել Սամվելի Մկրտչյանի և Երանուհի Սամվելի Մկրտչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող, 08-067-0003-0019 կադաստրային ծածկագրով, 0,29996հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 2-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հոռոմ 2-րդ փողոց 8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Կորյունի Մկրտչյանի(ծնված 1952 թվականի օգոստոսի 17-ին), Աստղիկ Աղասու Կիրակոսյանի(ծնված 1956 թվականի օգոստոսի 11-ին), Արմենակ Սամվելի Մկրտչյանի(ծնված 1976 թվականի փետրվարի 22-ին), Մանվել Սամվելի Մկրտչյանի(ծնված 1978 թվականի մարտի 31-ին) և Երանուհի Սամվելի Մկրտչյանի (ծնված 1980 թվականի ապրիլի 4-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,29996հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,29996հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3․ Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություն(շինություն թիվ 3 և թիվ 4): 4. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Կորյունի Մկրտչյանին, Աստղիկ Աղասու Կիրակոսյանին, Արմենակ Սամվելի Մկրտչյանին, Մանվել Սամվելի Մկրտչյանին և Երանուհի Սամվելի Մկրտչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արկադի Գրիգորյան   ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a1fa5e2f-e3af-493c-8725-30ddf575df13



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner