Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 235-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի 22-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի ա. և բ. պարբերություններով, 6-րդ ենթակետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 9 055 000 (ինը միլիոն հիսունհինգ հազար) դրամ, որից՝
1) Խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին՝
1 645 000 /մեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի արցախյան բոլոր ազատամարտերում զոհված ազատամարտիկների ընտանիքներին` 1 120 000 /մեկ միլիոն մեկ հարյուր քսան հազար/ դրամ` համաձայն հավելված 2-ի:
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին` 160 000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ դրամ` համաձայն հավելված 3-ի:
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին` 2 160 000 /երկու միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար/ դրամ` համաձայն հավելված 4-ի:
5) Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի զոհվածների ընտանիքներին` 240 000 /երկու հարյուր քառասուն հազար/ դրամ` համաձայն հավելված 5-ի:
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքիարցախյան բոլոր ազատամարտերի մարտական գործողություններին մասնակից հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին` 3 320 000 /երեք միլիոն երեք հարյուր քսան հազար/ դրամ` համաձայն հավելված 6-ի։
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ 410 000 /չորս հարյուր տաս հազար/ համաձայն հավելված
7-ի: |