Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 155-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԶՈՀՐԱԲ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ) ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 235-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի 22-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի ա. և բ. պարբերություններով, 6-րդ ենթակետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ  /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 9 055 000 (ինը միլիոն հիսունհինգ հազար) դրամ, որից՝

1)   Խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի զոհված (մահացած)   զինծառայողների  ընտանիքներին՝  

1 645 000 /մեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  արցախյան բոլոր ազատամարտերում զոհված ազատամարտիկների ընտանիքներին` 1 120 000 /մեկ միլիոն մեկ հարյուր քսան հազար/ դրամ`  համաձայն հավելված  2-ի:

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին` 160 000 /մեկ հարյուր վաթսուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  3-ի:

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին` 2 160 000 /երկու միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  4-ի:

5)  Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով  սեպտեմբերի  13-14-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի զոհվածների ընտանիքներին`  240 000 /երկու հարյուր քառասուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  5-ի:

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքիարցախյան բոլոր  ազատամարտերի մարտական գործողություններին մասնակից հաշմանդամ ազատամարտիկների  ընտանիքներին`  3 320 000 /երեք միլիոն երեք հարյուր քսան հազար/  դրամ` համաձայն  հավելված  6-ի։

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  սոցիալապես    անապահով  ընտանիքներին՝  410 000 /չորս հարյուր տաս հազար/ համաձայն  հավելված

 7-ի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՀՐԱԲ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(51.29 Կբ)
(24.83 Կբ)
(12.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner