Այսօր: Հինգշաբթի, 20 Մարտի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԱՐՇԱԿ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ << ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԱՐՇԱԿ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, 95-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի  26-ի N 02-Ն հրամանով  հաստատված կարգի 72-րդ կետով հիմք ընդունելով 2025թվականի հունվարի 31-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված  մրցութային հանձնաժողովի թիվ 2 որոշումը և Նարինե Վարդանի Հակոբյանի 2025 թվականի մարտի 18-ի ,,Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին’’  N 1612  դիմումը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված Նարինե Վարդանի Հակոբյանին2025թվականի մարտի 19-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Անուշավանի Արշակ Տոնոյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնին՝ նրա հետ կնքելով ժամկետայինաշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:
  2. Աշխատավարձի չափը սահմանել համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝  250000 /երկու հարյուր  հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Վարդանի Հակոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4971cfa0-f707-4eb0-891c-aa66cd6ffe84



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner