Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Միսակ Սպարտակի Հովհաննիսյանի 2023 թվականի մարտի 15-ի N 1751 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչներ Մարգարիտ Հմայակի Հովհաննիսյանին 2/3 (ծնված 1945 թվականի հունվարի 16-ին), Գագիկ Սպարտակի Հովհաննիսյանին 1/6(ծնված 1964 թվականի սեպտեմբերի 28-ին) և Միսակ Սպարտակի Հովհաննիսյանին 1/6(ծնված 1969 թվականի մայիսի 29-ին) 2011 թվականի օգոստոսի 11-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով N 10032023-08-0040 փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոց 6 հասցեում գտնվող հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ղուկասյան փողոց 8/1 բնակելի տուն հասցեն: