Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 0
 

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՄՈՒՇԵՂ ԹՈՒՐԻՆՋԻ ՊԵՏՈՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Արթիկ քաղաքում բնակավայրերի նպատակային նշանակության,բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության փողոց 7/2 բնակելի տուն հասցեում գտնվող, Մուշեղ Թուրինջի Պետոյանի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N2330657, տրված՝ 2007 թվականի հոկտեմբերի 19-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Անկախության փողոց 7/3 հողամաս հասցեում գտնվող 0,00412հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N13082024-08-0038, տրված՝ 2024թվականի օգոստոսի 13-ին) ուղղակի վաճառքով օտարել Մուշեղ Թուրինջի Պետոյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 2887,5 (երկու հազար ութ հարյուր ութանասունյոթ դրամ հինգ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ,ընդհանուր՝ 118965 (հարյուր տասնութ հազար ինը հարյուր վաթսունհինգ դրամ) Հայաստանի Հանրապետության դրամ : 3․ Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner