Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Լիդա Շմավոնի Կարապետյանի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 2137 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղում Լիդա Շմավոնի Կարապետյանին(ծնված 1948 թվականի փետրվարի 10-ին),Արմեն Փայլակի Կարապետյանին(ծնված 1971 թվականի ապրիլի 6-ին), Բելլա Ռոստոմի Կարապետյանին(ծնված 1978 թվականի հուլիսի 25-ին), Փայլակ Արմենի Կարապետյանին(ծնված 1994 թվականի մայիսի 31-ին) և Մխիթար Արմենի Կարապետյանին (ծնված 1995 թվականի օգոստոսի 4-ին) պատկանող, 2004 թվականի մայիսի 31-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №15052025-08-0038 վկայականով փաստագրված, 08-062-0013-0006 կադաստրային ծածկագրով, 0,247հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հայրենյաց 2-րդ փողոց 10 բնակելի տուն հասցեն: