Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով յանի 2024 թվականի հոկտեմբերի 07-ի N 5480 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Սասունիկ Ալեքսանի Գրիգորյանին (ծնված 1952 թվականի օգոստոսի 03-ին) անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 2333660/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող 08-113-0066-0001 կադաստրային ծածկագրով 0,08հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ, 14-րդ փողոց, 2 բնակելի տուն հասցեն: