Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սիրարփի Վարդանի Գալստյանի 2025 թվականի հուլիսի 22-ի N 4032 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հառիճ գյուղում Վարդան Ռոբերտի Գալստյանին (ծնված 1962 թվականի հոկտեմբերի 24-ին), Ռոբերտ Վարդանի Գալստյանին (ծնված 1987 թվականի դեկտեմբերի 06-ին), Բավական Վալոդի Գալստյանին (ծնված 1965 թվականի օգոստոսի 23-ին) և Սիրարփի Վարդանի Գալստյանին (ծնված 1986 թվականի սեպտեմբերի 27-ին) 1991 թվականի փետրվարի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 2 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Հառիճ գյուղում գտնվող 08-063-0016-0002 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հառիճ 4-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեն: