Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Միշա Մկրտիչի Մարտիրոսյանին (ծնված 1952 թվականի փետրվարի 23-ին) 2024թվականի հունիսի 07-ի N 3063 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում Մկրտիչ Նազարեթի Մարտիրոսյանին (ծնված 1929 թվականի դեկտեմբերի 04-ին) և Մայրանուշ Աղաբեկի Մարտիրոսյանին (ծնված 1928 թվականի մայիսի 15-ին) 2003թվականի նոյեմբերի 03-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1593058/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Լեռնակերտ գյուղում գտնվող 08-046-0020-0014 կադաստրային ծածկագրով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 6 բնակելի տուն հասցեն: