Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2019 թվականի հոկտեմբերի 28-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N28102019-08-0025 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2019 թվականի հոկտեմբերի 28-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N28102019-08-0025 վկայականով փաստագրված, 1,24541հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը: 2.Հողամասի վարձակալության տարեկան վճարի մեկնարկային գին սահմանել՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության,վարելահող գործառնական նշանակության հողամասի 1 հեկտարի համար 4065( չորս հազար վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 28-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N28102019-08-0025 վկայականով փաստագրված, 1,24541հեկտար մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի համար 5063(հինգ հազար վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: 3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |