Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2131-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 2131-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՏԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՎԱՇԻԿՏՈՐ ԳՐԻՇԱՅԻ ԵՍԱՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրի բնակիչ Տաթևիկ Արմենակի Բադալյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված  ամուսնու՝ Վաշիկտոր Գրիշայի Եսայանի ընտանիքին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում հաշվառելու համար:

     Տաթևիկ Արմենակի Բադալյանի ամուսինը՝  Վաշիկտոր Գրիշայի Եսայանը զոհվել է ծառայության ընթացքում՝ 2020թվականին հոկտեմբերի 13-ին Արցախյան 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ: Վաշիկտոր Գրիշայի Եսայանի ընտանիքի անդամները չունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող որևէ անշարժ գույք :

 Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 775-Ա կարգադրությամբ ստեղծված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների հաշվառում իրականացնելու համար բնակարանային հարցերի հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի եզրակացությունը  և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշման դրույթներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրում հաշվառված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զոհված (մահացած) զինծառայող՝ Վաշիկտոր Գրիշայի Եսայանի ընտանիքին վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:

2.    Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել Վաշիկտոր Գրիշայի Եսայանի ընտանիքին:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Վաշիկտոր Գրիշայի Եսայանի ընտանիքին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner