Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 34.2-րդ կետի, 35-րդ կետի «զ» ենթակետի, 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ քաղաքացի` Դավիթ Հակոբի Իգիթյանի կողմից ինքնակամ կառուցված,օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված 101.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության տաղավարի շինությանև նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0043-0063 կադաստրային ծակագրով 0.01170 հեկտար մակերեսովհողամասի` սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է սահմանված կարգով հաստատված Արթիկ քաղաքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտևորման նախագծին, հողերի օգտագործման սխեմային և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված 101.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության տաղավարի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0043-0063 կադաստրային ծակագրով 0.01170 հեկտար մակերեսովհողամասը (հետագայում՝ անշարժ գույք) (վկայական 27042022-08-0058, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Անկախության փողոց 32/3) նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով, 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել կառուցապատողին, քաղաքացի` Դավիթ Հակոբի Իգիթյանին (նույնականացման քարտ՝ N000522664, տրված՝ 13 փետրվարի 2013թվականի 001-ի կողմից):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի տարեկան վարձավճարի չափը սահմանել 345800 (երեք հարյուր քառասունհինգ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկնախավճարի չափ սահմանելերեք ամսվա համար հաշվարկված վարձավճարը։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
5.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |