Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 14-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-14052025-08-0143 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 01-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Ղարիբջանյան փողոց, 29 հասցեում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու, նույն տանը կից հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Ռուբեն Սմբատի Գասպարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին >> թիվ 495-Ա որոշման <<1․>> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ <<1․Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Ղարիբջանյան փողոց 29 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ՝ Ռուբեն Սմբատի Գասպարյանի(ծնված 1958 թվականի մայիսի 05-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0.03668 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.03668 հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ >>:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: