Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 199-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ) ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի 22-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի ա. և բ. պարբերություններով, 6-րդ ենթակետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանին

  ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ  /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում  9 360 000 (ինը միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) դրամ, որից՝

1)      Խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի զոհված (մահացած)   զինծառայողների  ընտանիքներին՝  

1 610 000 /մեկ միլիոն վեց հարյուր տաս հազար/ դրամ` համաձայն հավելված 1-ի:

2)      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  արցախյան բոլոր ազատամարտերում զոհված ազատամարտիկների ընտանիքներին` 1 080 000 /մեկ միլիոն ութսուն  հազար/ դրամ`  համաձայն հավելված  2-ի:

3)      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին` 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  3-ի:

4)     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին`                2 160 000 /երկու միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  4-ի:

5)     Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պատճառով  սեպտեմբերի  13-14-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի զոհվածների ընտանիքներին`  240 000 /երկու հարյուր քառասուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  5-ի:

6)     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի արցախյան բոլոր  ազատամարտերի մարտական գործողություններին մասնակից հաշմանդամ ազատամարտիկների  ընտանիքներին`  3 240 000 /երեք միլիոն երկու հարյուր քառասուն հազար/  դրամ` համաձայն  հավելված  6-ի։

7)      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  սոցիալապես    անապահով  ընտանիքներին՝  870 000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ համաձայն  հավելված 7-ի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner