Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 88-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱԿԵՐՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-048-0105-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 1.27 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՈՐՈՇԻ ԱՂԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղի բնակիչ Գրիգոր Որոշի Աղեկյանը 2023 թվականի հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին, իր հոր Որոշ Աղեկյանի մահից հետո վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1,27 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը (կնքված 10.12.2007 թվականին,  սեղանամատյան 3306) իր կողմից  շարունակելու խնդրանքով:

Գրիգոր Որոշի Աղեկյանը հանդիսանում է Որոշ Աղեկյանի իրավահաջորդը` համաձայն 2019 թվականի մայիսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1367 վկայագրի, որով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1.27 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ իրավունքները ներառված է ժառանգական գույքի կազմում: 

Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով  Գրիգոր Որոշի Աղեկյանը հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1.27 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ Որորշ Աղեկյանի հետ 10.12.2007 թվականին կնքված թիվ 3306 վարձակալության պայմանագիրը  շարունակել նրա ժառանգ Գրիգոր Որոշի Աղեկյանի  հետ:

2. Պայմանագիրը Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ շարունակել առանց պայմանագրի պայմանների փոփոխության:

3. Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Որոշի Աղեկյանին իրազեկման  օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner