Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացիՍոնիկ Սերյոժայի Մարտիրոսյանը, իր դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 22,1քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /քաղաք՝ Արթիկ/ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0023-0029 կադաստրային ծածկագրով 0,00255հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված 22,1քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /քաղաք՝ Արթիկ/ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0023-0029 կադաստրային ծակագրով 0,00255հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 17082022-08-0055, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Իսահակյան փողոց 1-ին նրբանցք 1/8) գնման նախապատվության իրավունքով, 156781 (հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ վաճառքի գնով օտարել կառուցապատողին, քաղաքացի` Սոնիկ Սերյոժայի Մարտիրոսյանին /ծնված 1963թվականի օգոստոսի 10-ին, նույնականացման քարտ 006345839, տրված 2017թվականին սեպտեմբերի 08-ին/:
2.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից։ |