Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Ֆելիքս Արշակի Գրիգորյանի 2024թվականի հոկտեմբերի 15-ի N 5615 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Ֆելիքս Արշակի Գրիգորյանին (ծնված 1947թվականի փետրվարի 05-ին) պատկանող 2006 թվականի փետրվարի 24-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1401233/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Չարենցի փողոց, 4 շենք, 12 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Անկախության փողոց, 4 շենք, 20 բնակարան հասցեն: