Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված<<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքիԱրթիկ քաղաքի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից Տուֆագործների փողոց 1 հասցեում գտնվող <<Մուշ-Կոլ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2331210, տրված 29 օգոստոսի 2008թվականին) կից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնք Շահումյան փողոց 1/4 հասցեում գտնվող 0,01266հա մակերեսով հողամասը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10082022-08-0028, տրված 10 օգոստոսի 2022թվականին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել <<Մուշ-Կոլ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 4441,8(չորս հազար չորս հարյուր քառասունմեկ դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ: