Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 150-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԹԻԿԻ Մ․ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ 140 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, հաշվի առնելով ֆիզիկական անձ Դավիթ Հովհաննեսի Մկրտչյանի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի  թիվ 5315 դիմումը և այն հանգամանքը, որ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Արթիկ քաղաքի, Անկախության փողոցի, 20-րդ հասցեում տեղակայված «Արթիկի ՄՄանուշյանիանվանգեղագիտականդաստիարակությանկենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի նկուղային հարկում գտնվող ընդհանուր 140 քառակուսի մետր մակերեսով տարածքը /սեփականության իրավունքի վկայական 1319402, տրված 2007 թվականի հունիսի 06-ին/ մարմնամարզության և ֆիթնեսի պարապմունքներ անցկացնելու նպատակով, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ֆիզիկական անձ՝ Դավիթ Հովհաննեսի Մկրտչյանին:

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner