Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների AUDI Q7 PREMIUM PLUS 3.0T մակնիշի 01 IG 020 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Տարոն Արմենի Ափոյանին: Տարոն Արմենի Ափոյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված փոխադրամիջոցի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում գոյացել էր անշարժ գույքի հարկի գծով պարտք 179669 (մեկ հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի փետրվարի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Տարոն Արմենի Ափոյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Տարոն Արմենի Ափոյանի բացակայությամբ: Միաժամանակ մինչև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի լսումնների անցկացումը Տարոն Արմենի Ափոյանի կողմից վճարվել է փոխադրամիջոցի հարկի գծով գոյացած պարտքն` ամբողջությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Տարոն Արմենի Ափոյանի նկատմամբ AUDI Q7 PREMIUM PLUS 3.0T մակնիշի 01 IG 020 հաշվառման համարանիշերով փոխադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: 2. Որոշման օրինակը ուղարկել Տարոն Արմենի Ափոյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում: