Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 24/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,00066ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Հովհաննես Պետրոսի Պողոսյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզի Արթիկի համայնքապետարան` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 24/4 հասցեում գտնվող 08-002-0153-0001 կադաստրային ծածկագրով 0,00066հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով իրեն տրամադրելու համար:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանարապետության հողայաին օրենսգրքի 481 1-ին, 4-րդ, 6-րդ մասերով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի  12-ի թիվ 286 որոշման 46.2կետի ա) ենթակետով, և հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի  Տոնականյան փողոց 24/4 հասցեում գտնվող 08-002-0153-0001 կադաստրային ծածկագրով 0,00066հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 10 (տաս) տարի ժամանակով  տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի բնակիչ Հովհաննես Պետրոսի Պողոսյանին:

2.    2.Տարեկան կառուցապատման իրավունքի վարձավճար սահմանել  30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.    3. Հովհաննես Պետրոսի Պողոսյանի հետ կնքել  հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

4.    4. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5. Սույն որոշման  մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Հովհաննես Պետրոսի Պողոսյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner