Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հռիփսիմե Վաղարշակի Գրիգորյանի 2023 թվականի փետրվարի 16-ի N 1052 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Հռիփսիմե Վաղարշակի Գրիգորյանին (ծնված 1979 թվականի հունվարի 25-ին), Վաղարշակ Սամսոնի Գրիգորյանին (ծնված 1935 թվականին) և Ժուլետա Մարտինի Մկրտչյանին (ծնված 1939 թվականին) 2004 թվականի նոյեմբերի 30-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1403925/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0052-0005 կադաստրային ծածկագրով հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 26-րդ փողոց 15 բնակելի տուն հասցեն: