Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին,2-րդ,3-րդ մասերով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի ,,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին,, թիվ 245-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյա համամասնությունները սահմանելու մասին 2025 թվականի հունվարի 3-ի թիվ 01-Ա որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածի: