Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1015-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2023 թվականի N 1015-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԱՊԵՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՍՎԱՐՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ, ՆՈՒՆԵ ՄԻՇԱՅԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել  Խաչատուր ԿարապետիՍուվարյանի 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 2943 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող 08-102-0043-0015 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,14549 հա, որը օգտագործում են Կարապետ Խաչատուրի Սվարյանը(ծնված՝ 1940 թվականի հունվարի 29-ին), Խաչատուր Կարապետի Սուվարյանը(ծնված՝ 1964 թվականի սեպտեմբերի 7-ին), Նունե Միշայի Սուվարյանը(ծնված՝ 1969 թվականի հուլիսի 12-ին) և Արմեն Կարապետի Սուվարյանը(ծնված՝ 1971 թվականի դեկտեմբերի 21-ին): Օրինական 0,14549 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:   

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի N1 որոշում), և Կարապետ Խաչատուրի Սվարյանի, Խաչատուր Կարապետի Սուվարյանի, Նունե Միշայի Սուվարյանի և Արմեն Կարապետի Սուվարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 24-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 18-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը(գրանցամատյան թիվ 3750)

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղի 1-ին փողոց 2-րդ փակուղի 3 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարապետ Խաչատուրի Սվարյանի, Խաչատուր Կարապետի Սուվարյանի, Նունե Միշայի Սուվարյանի և Արմեն Կարապետի Սուվարյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,14549 հա մակերեսով

հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,14549 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող  շենք-շինությունների  նկատմամբ:

 2.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:

3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

 4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Խաչատուրի Սվարյանի, Խաչատուր Կարապետի Սուվարյանի, Նունե Միշայի Սուվարյանի և Արմեն Կարապետի Սուվարյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner