Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետ
ության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1․Եկամտային մաս
1) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «180008200 մեկ հարյուր ութսուն միլիոն ութ հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «216825200 երկու հարյուր տասնվեց միլիոն ութ հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 55% - 30198900 /երեսուն միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 45% - 6618100 /վեց միլիոն վեց հարյուր տասնութ հազար մեկ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/
2․Ծախսային մաս
1) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0» թիվը և բառը փոխարինել «30198900 երեսուն միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար ինը հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 55%։/
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 06․5․1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «478632035» թիվը և բառերը փոխարինել «485250135 չորս հարյուր ութսունհինգ միլիոն երկու հարյուր հիսուն հազար մեկ հարյուր երեսունհինգ» թվով և բառերով։ /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի պետական բյուջեից համաֆինանսավորոմ՝ 45% - 6618100 /վեց միլիոն վեց հարյուր տասնութ հազար մեկ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։/
|