Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի-ի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով (եվրո), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրում «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման (LEAD)» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր գյուղ-մեր տուն» Սարատակի կրթամշակութային նախաձեռնություն ծրագրի շրջանակներում դրամաշնորհտրամադրելուհամար:
2. Դիմել Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնին՝ համաձայնություն տալու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքին արտաբյուջետային հաշիվ բացելու համար: |