Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ասյա Չոբանյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 5754 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Ազատ Երաջանիկի Չոբանյանին(ծնված 1950 թվականի դեկտեմբերի 01-ին), Ասյա Արտավազդի Չոբանյանին(ծնված 1948 թվականի ապրիլի 22-ին), Արմենուհի Ազատի Չոբանյանին(ծնված 1973 թվականի նոյեմբերի 19-ին), Աշոտ Ազատի Չոբանյանին(ծնված 1975 թվականի սեպտեմբերի 23-ին), Հասմիկ Ազատի Չոբանյանին(ծնված 1978 թվականի ապրիլի 14-ին) և Մարինե Ազատի Չոբանյանին(ծնված 1981 թվականի հունիսի 01-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 3-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1358392 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող, 08-079-0035-0005 կադաստրային ծածկագրով, 0․222 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Մեծ Մանթաշ 1-ին խճուղի 16 բնակելի տուն հասցեն: