Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2024 թվականի բյուջեի Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի ,,Այլ կապիտալ դրամաշնորհներ’’ (4657) հոդվածում նախատեսված գումարից՝ 1700000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, հատկացնել «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի այգու վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |