Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Անդրանիկ Արմենի Վարդանյանի 2025 թվականի սեպտեմբերի 01-ի N 5047 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սարատակ գյուղում Իզմիրան Արտավազդի Վարդանյանին (ծնված 1929 թվականի ապրիլի 10-ին) 1991 թվականի ապրիլի 25-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 5 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Սարատակ գյուղում գտնվող 08-105-0052-0061 կադաստրային ծածկագրով 0,02461 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Սարատակ, 1-ին փողոց, 26/1 բնակելի տուն հասցեն: