Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդկետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով 2012 թվականի նոյեմբերի 9-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №02112023-08-0033 վկայականը, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023BVTPN2) և Արման Վարազդատի Ֆռանգյանի 2025 թվականի հունիսի 6-ի թիվ 3116 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոց 26/4 հասցեում գտնվող, Արման Վարազդատի Ֆռանգյանին(ծնված՝ 1982 թվականի հունվարի 21-ին) սեփականության իրավունքով պատկանող, 2012 թվականի նոյեմբերի 9-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №02112023-08-0033 վկայականով փաստագրված, 08-002-0160-0056 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 68,97 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(կիսանկուղ), 68,97 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(1-ին հարկ) և 77,97 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը(2-րդ հարկ) ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 361218(երեք հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Վարազդատի Ֆռանգյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: