Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սեդա Աշոտի Դավթյանի 2024թվականի հունվարի 09-ի N 127 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում Վանուշ Խաչիկի Դավթյանին (ծնված 1955 թվականին), Սեդա Աշոտի Դավթյանին (ծնված 1958 թվականի սեպտեմբերի 12-ին), Ալլա Վանուշի Դավթյանին (ծնված 1981 թվականի օգոստոսի 17-ին) և Խաչիկ Վանուշի Դավթյանին (ծնված 1983 թվականի օգոստոսի 14-ին) 1991 թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 1 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Պեմզաշեն գյուղում գտնվող 08-093-0002-0003 կադաստրային ծածկագրով 0,03994հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Պեմզաշեն 12-րդ փողոց, 9 տնտեսական շինություն հասցեն: