Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Խաչատուր ԿարապետիՍուվարյանի 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 2943 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղում գտնվող 08-102-0043-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,14549 հա, որը օգտագործում են Կարապետ Խաչատուրի Սվարյանը(ծնված՝ 1940 թվականի հունվարի 29-ին), Խաչատուր Կարապետի Սուվարյանը(ծնված՝ 1964 թվականի սեպտեմբերի 7-ին), Նունե Միշայի Սուվարյանը(ծնված՝ 1969 թվականի հուլիսի 12-ին) և Արմեն Կարապետի Սուվարյանը(ծնված՝ 1971 թվականի դեկտեմբերի 21-ին): Օրինական 0,14549 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(Սարալանջ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի N1 որոշում), և Կարապետ Խաչատուրի Սվարյանի, Խաչատուր Կարապետի Սուվարյանի, Նունե Միշայի Սուվարյանի և Արմեն Կարապետի Սուվարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 18-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը(գրանցամատյան թիվ 3750)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղի 1-ին փողոց 2-րդ փակուղի 3 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարապետ Խաչատուրի Սվարյանի, Խաչատուր Կարապետի Սուվարյանի, Նունե Միշայի Սուվարյանի և Արմեն Կարապետի Սուվարյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,14549 հա մակերեսով
հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,14549 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Խաչատուրի Սվարյանի, Խաչատուր Կարապետի Սուվարյանի, Նունե Միշայի Սուվարյանի և Արմեն Կարապետի Սուվարյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: