Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով լիազորված անձ Մանվել Վոլոդյայի Սարգսյանի 2024թվականի հոկտեմբերի 25-ի N 5892 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում Նորիկ Վոլոդյայի Սարգսյանին (ծնված 1958 թվականի հուլիսի 26-ին) և Զինա Կարապետի Սարգսյանին (ծնված 1967 թվականի մարտի 27-ին) և ) 2002թվականի սեպտեմբերի 18-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 342703/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի Նոր Կյանք գյուղում գտնվող 08-087-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,058 հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 3 հողամաս հասցեն: