Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 184-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ, 0,20729 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-113-0228-0135 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐՈՏԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 47-րդ, 49-րդ կետերով, 63-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №13092024-08-0014 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2024 թվականի սեպտեմբերի 13-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №13092024-08-0014 վկայականով փաստագրված 0,20729 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ գործառնական նշանակության հողատարածքը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:

2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի գին սահմանել՝ 1 հա-ի համար 2750 (երկու հազար յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրել համայնքի ղեկավարի գլխավորությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովով:

 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner