Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Էդգար Գնելի Ղահրամանյանի 2023 թվականի հունվարի 20-ի N 431 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Անուշավան գյուղում Գնել Սպարտակի Ղահրամանյանին (ծնված 1964 թվականի հուլիսի 27-ին), Մարինե Շմավոնի Լոռեցյանին (ծնված 1964 թվականի օգոստոսի 18-ին), Էդգար Գնելի Ղահրամանյանին (ծնված 1987 թվականի հունիսի 28-ին), Մերի Գնելի Ղահրամանյանին (ծնված 1988 թվականի օգոստոսի 13-ին) և Սպարտակ Գնելի Ղահրամանյանին (ծնված 1990 թվականի սեպտեմբերի 19-ին) 2003 թվականի նոյեմբերի 03-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 26072022-08-0050/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0021-0003 կադաստրային ծածկագրով 0,085հա մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 15-րդ փողոց 6/1 հողամաս հասցեն: