Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՅՈԶԱԼ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ԱՐՏԱՎԱԶԴ ԳԱԼՈՒՄԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ԶՈՅԱ ԳԱԼՈՒՄԻԿԻ ՅԱՅԼՈՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԱԼՈՒՄԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղի բնակիչ Գյոզալ Մամիկոնի Հակոբյանի 2024 թվականի մայիսի 24-ի թիվ 2862 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում գտնվող 08-021-0064-0004 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 10-ի №1 որոշմամբ հատկացված հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.20967 հա, որը օգտագործում են Գյոզալ Մամիկոնի Հակոբյանը, Արտավազդ Գալումիկի Հակոբյանը, Զոյա Գալումիկի Յայլոյանը և Մարիամ Գալումիկի Հակոբյանը: Օրինական 0.20967 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը(հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 10-ի №1 որոշում), Գյոզալ Մամիկոնի Հակոբյանի, Արտավազդ Գալումիկի Հակոբյանի, Զոյա Գալումիկի Յայլոյանի և Մարիամ Գալումիկի Հակոբյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 22.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 30-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը(ծածկագիր՝ 2023VE9GRA)

                                                                                                                ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում գտնվող, Գյոզալ Մամիկոնի Հակոբյանին (ծնված՝ 1948 թվականի հունվարի 07-ին), Արտավազդ Գալումիկի Հակոբյանին (ծնված՝ 1970 թվականի հոկտեմբերի 05-ին), Զոյա Գալումիկի Յայլոյանին (ծնված՝ 1976 թվականի հունվարի 01-ին) և Մարիամ Գալումիկի Հակոբյանին (ծնված՝ 1982 թվականի մայիսի 23-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 10-ի №1 որոշմամբ հատկացված հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Արևշատ 1-ին փողոց 80 բնակելի տուն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Արևշատ 1-ին փողոց 80 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գյոզալ Մամիկոնի Հակոբյանի, Արտավազդ Գալումիկի Հակոբյանի, Զոյա Գալումիկի Յայլոյանի և Մարիամ Գալումիկի Հակոբյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0.20967 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.20967 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3. Հողատարածքում ինքնակամ կառուցված 130.38քմ արտաքին մակերեսով անասնաշենք, 87.65 քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, 1.96քմ արտաքին մակերեսով սանհանգույցը ճանաչել օրինական: 4.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 5.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 115363(մեկ հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գյոզալ Մամիկոնի Հակոբյանին, Արտավազդ Գալումիկի Հակոբյանին, Զոյա Գալումիկի Յայլոյանին և Մարիամ Գալումիկի Հակոբյանին, օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ   Արկադի Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner