Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Սասուն Միքայելի Միքայելյանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 6835 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում Միքայել Սահակի Միքայելյանին(ծնված 1932 թվականի հունիսի 4-ին), Հենզել Էդվարդի Միքայելյանին(ծնված 1935 թվականի դեկտեմբերի 28-ին), Սասուն Միքայելի Միքայելյանին(ծնված 1961 թվականի հուլիսի 2-ին), Սուսաննա Վլադիմիրի Միքայելյանին(ծնված 1964 թվականի սեպտեմբերի 26-ին), Հովհաննես Սասունիկի Միքայելյանին(ծնված 1986 թվականի հոկտեմբերի 11-ին), Տաթևիկ Սասունի Խչոյանին(ծնված 1988 թվականի հոկտեմբերի 30-ին) և Միքայել Սասունի Միքայելյանին (ծնված 1990 թվականի մայիսի 14-ին) պատկանող, 2003 թվականի նոյեմբերի 8-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N1355556 վկայականով փաստագրված, 08-113-0070-0003 կադաստրային ծածկագրով, 0,11հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փանիկ 1-ին փողոց 36 բնակելի տուն հասցեն: