Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0018-0023-001-100 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում են Մարինե Կառլենի Ստեփանյանին: Մարինե Կառլենի Ստեփանյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքի համար վճարման ենթակա անշարժ գույքի հարկը: Ինչի արդյունքում գոյացել է անշարժ գույքի հարկի գծով պարտք՝ 35630 (երեսունհինգ հազար վեց հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Մարինե Կառլենի Ստեփանյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և լսումներն անցկացվել են պատշաճ ծանուցված Մարինե Կառլենի Ստեփանյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Մարինե Կառլենի Ստեփանյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0018-0023-001-100 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 35630 (երեսունհինգ հազար վեց հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: 2.Որոշման օրինակը ուղարկել Մարինե Կառլենի Ստեփանյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: 5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը: